Անի Մնացականյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակն ու առաջին ձայնասկավառակը

Անի Մնացականյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակն ու առաջին ձայնասկավառակը

Նոյեմբերի 25-ին, Կամերային տանը տեղի է ունեցել 11-ամյա Անի Մնացականյանի նոր տեսահոկովակի պրեմիերան: Դա Անիի երրորդ տեսահոլովակն է, որը նկարահանվել է «Fashion» երգի հիման վրա: Այդ պայծառ տեսահոլովակի միջոցով փոքրիկ երգչուհին իր սերն է արտահայտել նորաձևության և բրենդների նկատմամբ:

«Տեսահոլովակը հետաքրքիր է ստացվել: Իմ մասին է…ես երգում եմ և պատկերացնում եմ ինձ մեծ բեմերում», ասում է Անի Մնացականյանը:

«Fashion»-ը և ևս ութ երգեր ընդգրկված են Անի Մնացականյանի անդրանիկ ձայնասկավառակում, որը կոծչվում է «Ձեզ համար». Անիի առաջին մեծ աշխատանքում ամեն երգ իր համար մի ուրույն աշխարհ է:

«Կառանձնացնեմ «Երևան» երգը, այն պանդուխտների մասին է, ուզում եմ հետ գան Հայաստան: Զինվորի մասին երգ ունեմ, իմ շատ սիրելի մայրիկի, հիվանդ երեխաների մասին, որ նրանք չհուսահատվեն և հաղթահարեն իրենց հիվանդությունը», ասում է Անին:

Ձայնասկավառակի վաճառքի ողջ հասույթը Անիի ցանկությամբ տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին:
«Անին ինքը որոշում է կայացրել, և ես շատ ուրախ եմ, որ ոչ միայն ծնողն է գիտակցում բարի գործ անելու իմաստը, այլև այդ ընտանիքում մեծանում է այդպիսի սերունդ», ասում է «Հայ մայրեր» հկ-ի հիմնադիր՝ Նարինե Մանուկյանը:

«Գյուրջինյան փրոդաքշն»-ի հիմնադիր տնօրեն Արփինե Գյուրջինյանի ասելով էլ, Անին ոգևորված է, որ նախաձեռնությունը պիտի լինի բարեգործական: 

«Որախանում եմ, որ փոքրիկ երեխան իր ընտանիքում ձևավորվում է որպես բարեգործ», հավելում է Ա. Գյուրջինյանը:

Սա, ի դեպ, երգչուհու առաջին բարեգործական նախաձեռնությունը չէ, երգարվեստում ու պարարվեստում ունեցած իր ձեռքբերումներն Անին մշտապես կիսել է իր հասակակիցների հետ, նրանց, որոնք իր օգնության և աջակցության կարիքն ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում