Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Հայաստանի բասկետբոլի հավաքականը գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը:

Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան: Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական 1-ին փուլի 2-րդ տուրի ավարտից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը:

Նիկշա Բավցևիչի սաները մեկնարկային տուրում 80:63 հաշվով առավելության հասան Ալբանիայի նկատմամբ, իսկ 71:78 հաշվով զիջեցին Դանիային: Դանիացիները և ալբանացիները Հայաստանի հավաքականից մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

Նախընտրական փուլի հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի 2018 թվականի փետրվարի 25-ին՝ հյուրընկալելով Ալբանիայի հավաքականին:

Հաջորդ փուլի ուղեգրեր կնվաճեն ենթախմբերում 1-ին հորիզոնականները գրաված թիմերը և 2-րդ տեղում հայտնված թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում