Եվրոպական ցանկացած երկրի համեմատ դատավորների միջին աշխատավարձը Հայաստանում շատ համեստ է

Եվրոպական ցանկացած երկրի համեմատ դատավորների միջին աշխատավարձը Հայաստանում շատ համեստ է

Դատավորների միջին աշխատավարձը Հայաստանում եվրոպական ցանկացած երկրի համեմատ շատ համեստ է:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Արդարադատության ոլորտում մենք ծախսում ենք շատ քիչ գումար: Եվրոպական ցանկացած երկրի համեմատ մեզ մոտ և՛ դատավորների միջին աշխատավարձը, և՛ նրանց քանակը շատ համեստ է: Այս պահին չունենք հնարավորություն մեզ շռայլություն թույլ տալու»,-ասաց նախարարը:

Խոսելով համակարգում արդյունքներից բավարարվածության մասին՝ Հարությունյանն ասաց. «Եթե բավարարվենք արդյունքներով, երևի ոչինչ չենք անի: Արդյունքներով բավարարված չենք, դրա համար անընդհատ կատարում ենք նորանոր քայլեր՝ բարելավելու իրավիճակը»,-նշեց նա:

Նախարարի կարծիքով՝ խնդիրների վրա մշտապես պետք է աշխատել: Անգամ ամենազարգացած ժողովրդավարական և իրավական պետություններում մշտապես ներդնում են նորանոր գործիքներ արդարադատության կատարելագործման ուղղությամբ: «Մեր կապը ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ ցույց է տալիս, որ իրենք ևս մշտապես աշխատում են այդ ուղղությամբ: Շատ շուտով հանրության դատին կներկայացնենք մեր ռազմավարական ծրագիրը, որը պատրաստվում ենք իրականացնել հաջորդ 5 տարիների ընթացքում»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում