Արա Զոհրաբյանը նույնասեռականների խտրականության մասին. «Կարող է գոմաղբ ուտողների միություն ստեղծեն ու քարոզեն՝ ճիշտն այսպես է»

Արա Զոհրաբյանը նույնասեռականների խտրականության մասին. «Կարող է գոմաղբ ուտողների միություն ստեղծեն ու քարոզեն՝ ճիշտն այսպես է»

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նոր Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածին, ըստ որի արգելում է բոլոր տեսակի խտրականությունները, այդ թվում նաեւ անձի սեռական կողմնորոշման նկատմամբ, գրում է aravot.am-ը:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ «Օրենսգիրքը ուսումնասիրում ենք, որքան հասցրել եմ ուսումնասիրել, ես կարծում եմ՝ օրենսգրքի 197-րդ հոդվածը, որը խտրականության դեմ է, այսպես ասած՝ պայքարում, պետք է ունենա նույն ձեւակերպումը, ինչ որ կա Սահմանադրության մեջ: Սահմանադրության մեջ չկա անկախ սեռական կողմնորոշումից բառակապակցությունը: Ի վերջո, չմոռանանք, որ մենք էլ ունենք արժանապատիվ կյանքի իրավունք, մենք բոլորս պետք է ապրենք այնպիսի միջավայրում, որտեղ մեզ լավ ենք զգալու»:

Հետո Զոհրաբյանն, իր խոսքերով ասած՝ կոպիտ օրինակ բերեց. «Կարող է մարդիկ լինեն, ովքեր որոշեն գոմաղբ ուտել ու սկսեն շարժումներ: Օրինակ՝ գոմաղբ ուտողների միություն ստեղծեն, փողոց դուրս գան, գնան դպրոցներ ասեն՝ ճիշտն այսպես է եւ փորձեն քարոզ անել»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում