Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԱՊԾ պետին

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԱՊԾ պետին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում սոցիալական ապահովության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ այս ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՀ եւ ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ սերտ համագործակցությունը կրելու է մշտական բնույթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում