Էրդողանը Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց կներկայացնի

Էրդողանը Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց կներկայացնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցը կներկայացնի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Պատճառը վերջինիս կողմից հրապարակած փաստաթղթերն են, որոնք ապացուցում են Էրդողանի բարեկամների ներգրավվածությունը օֆշորային գործունեությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Քըլըչդարօղլուն կուսակցության խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Էրդողանի որդին, եղբայրը, հորեղբայրն ու նրա հետ կապ ունեցող ևս մի քանի անձ 2011 թվականին 15 մլն դոլար են ուղարկել օֆշորային կազմակերպությանը: Նա ցույց էր տվել նաև իր խոսքերն ապացուցող տրանսֆերների հաղորդագրություններն ու ստացականները:

Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելը հայտնել է, որ ընդդիմադիր գործչի ներկայացրած փաստաթղթերը պետք է ուսումնասիրվեն մասնագետների կողմից՝ պարզելու, թե արդյոք դրանք արժանահավատ նյութեր են: «Մենք Քըլըչդարօղլուից հաշիվ կպահանջենք դատարանում»,– հայտարարել է փաստաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում