AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանն Իրանի համար վստահելի գործընկեր է. իրանագետ

 
 

Հայաստանն Իրանի համար վստահելի գործընկեր է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու քայլերը պատահական չեն:

«Հավաստիացնում եմ, որ իրանցիները խոշոր երկրների հետ աշխատանքում որպես կապող օղակ կընտրեն Հայաստանին, որովհետև մեր երկրի նկատմամբ կա վստահություն: Հայաստանը կարող է «ապահովագրական» երկիր լինել Իրան-ԵՄ, Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում: Մեզ ձեռնտու կլիներ այդ կապող օղակի դերակատարությունը»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի Հայաստան կատարած այցին` Վարդան Ոսկանյանը մի քանի կարևոր շեշտադրում առանձնացրեց: Նախ` այն, որ իրանցիներին հետաքրքրում է առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերջին զարգացումներից: Ըստ Վարդան Ոսկանյանի Իրանի արտգործնախարարի այցն ակնհայտորեն միտված էր նաև սրան:

«Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Իրանին հետաքրքիր է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Իրանը ձգտում է իր ներկայությունն ապահովել ԵԱՏՄ-ում` օգտվելով Հայաստանի հնարավորություններից: Արդեն իսկ խոսք գնաց Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք, առաջիկա շաբաթներին գործարկվելիք ազատ տնտեսական գոտու մասին: Համագործակցության մյուսը հարթակը էներգետիկ ոլորտն է: Այստեղ կա չափազանց լավ համագործակցություն, բայց այն էլ ավելի զարգացնելու հսկայական պոտենցիալ ունի: Խոսքը վերաբերում է գազն էլեկտրաէներգիայի դիմաց ներկայիս գործարքի ծավալների ավելացման մասին»,-ավելացրեց Վարդան Ոսկանյանը:

Հայաստան-Իրան ակտիվ համագործակցություն կա զբոսաշրջության ոլորտում: Բանկային համակարգը նույնպես հետաքրքրում է իրանցիներին: Իրանագետը նշեց, որ իրանցիներն ունեն խնդիրներ արտասահմանում գտնվող գումարների հետ, մեծ ցանկություն ունեն դրանք վստահելի երկիր տեղափոխել: Հայաստանն, ըստ նրա, ունի զարգացած բանկային համակարգ, մի փոքր ակտիվությունը կարող է արդյունք բերել այս հարթությունում:

Իրանագետը նշեց, որ Իրանի արտգործնախարարի այցի մյուս կարևոր շեշտադրումը կապված է ղարաբաղյան հարցի հետ:

«Իրանը հետաքրքրված է արցախյան հիմնահարցով: Իրանն այն բացառիկ երկրներից է, որը սահմանակից է հակամարտության բոլոր կողմերի հետ: Հատկանշական է Իրանի արտգործնախարարի քաղաքական հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանում Հայաստանը ջանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանական կողմը նման հայտարարությունը գնահատում է որպես անուղղակի ակնարկ, առ այն, որ իրավիճակն ապակայունացնողն Ադրբեջանն է: Կարծում եմ, որ դրա մեջ որոշակի ճշմարտության հատիկ կա»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 28-ին Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունեց Հանրապետության Նախագահը։ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նույն օրը Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն անցկացրեցին բանակցություններ, որոնց արդյունքում նախարարները հանդես եկան մամուլի ասուլիսով: Հայաստանի և Իրանի արտգործնախարարները մասնակցեցին նաև հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը:

Լրահոս
Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ ամբիոնից ուղերձ է հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն մանրամասներ է հրապարակել Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի քննության ընթացքից Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը Աղասի Դարբինյանն ընտրվել է Վարչական դատարանի նախագահ Հայտնաբերվել է հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ նոր տեսանյութը Մանվել Գրիգորյանի՝ Արցախի տան խուզարկությունից (Տեսանյութ) Պարզվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները Սերժ Սարգսյանի եղբայրը բերման է ենթարկվել ոստիկանություն Վրաստանում ադրբեջանցուն սպառնում է 2-6 տարվա ազատազրկում Հայաստանի դեմ գրառման համար Նախարարությունը հորդորում է բացառել կրեմային հրուշակեղենի և լցնովի փափուկ պաղպաղակի օգտագործումը Վերապատրաստված ուսուցիչները պահանջում են տարրական դասարաններում «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերի տրամադրում Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացրել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական կտա «Շատ հավանական է, որ արդեն որոշված է այդ խնդիրը, ուղղակի դեռ հարց է՝ ո՞վ է փոխարինելու Տարոն Մարգարյանին» Դանակահարություն Տիգրան Մեծ պողոտայում (Տեսանյութ, լուսանկարներ) Ավստրալիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձև է դրվել քննարկման Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի Վաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից գործողություններ են իրականացվում «Էլիպս» ընկերությունում Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել Բողոքի ակցիա՝ Սեւան-Երեւան ավտոմայրուղում Լիոնել Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում Անձնագրային համակարգում ոստիկանություն կարևոր փոփոխություններ է խոստանում Մանվել Գրիգորյանի ծննդավայր արշալույսցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին․ ԵԿՄ ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի. ԵԿՄ փոխնախագահ Կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խուլիգանության մեջ ԱԻՆ-ը հորդորում է ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով Հայաստանում հունիսի վերջին օրերին թեժ է լինելու. սպասվում է +40 աստիճան Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանին չեն գոհացրել խորհրդարանական ընտրության արդյունքները Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում պետական իրավասու մարմինների լռությունը լրագրողներին ուղղված սպառնալիքների դեպքերին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan