Թուրքիայում գյուլենականների դեմ գործով 333 զինվորական կձերբակալվի

Թուրքիայում գյուլենականների դեմ գործով 333 զինվորական կձերբակալվի

Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 360 անձի ձերբակալելու որոշում է ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Երկրի 49 նահանգում համաժամանակյա գործողություններ են սկսվել ձերբակալություններն իրականացնելու նպատակով: Հաղորդվում է, որ 360 անձից 333-ը զինվորականներ են, ընդ որում, նրանցից յոթը՝ օդաչու սպաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում