Թուրքիան աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին

Թուրքիան աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին Անկարայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«Ես վերահաստատեցի Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»,- գրել է Չավուշօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում