Լիբիայում միգրանտների շտապ տարհանման գործողություն կիրականացվի. Մակրոն

Լիբիայում միգրանտների շտապ տարհանման գործողություն կիրականացվի. Մակրոն

Եվրոպայի եւ Աֆրիկայի ինը երկրների ղեկավարները, ինչպես նաեւ ՄԱԿ-ը, Եվրամիությունը (ԵՄ) եւ Աֆրիկյան միությունը (ԱՄ) համաձայնության են եկել առաջիկա օրերին կամ շաբաթներին իրականացնել միգրանտների շտապ տարահանման գործողություն, որոնք մարդավաճառության զոհեր են դարձել Լիբիայի տարածքում:

Նոյեմբերի 29-ի երեկոյան այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մասնակցում է Աֆրիկյան միություն – Եվրամիություն 5-րդ գագաթնաժողովի՝ Աբիջանում (Կոտ դ’Իվուար) տեղի ունեցող գագաթնաժողովին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France Presse գործակալությանը:

Համապատասխան որոշումն ընդունվել է հանդիպման արդյունքներով, որին մասնակցել են ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Աֆրիկյան միությունը, ինչպես նաեւ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Չադը, Նիգերը, Լիբիան, Մարոկոն եւ Կոնգոն: ԵՄ-ն, ԱՄ-ն եւ ՄԱԿ-ը նաեւ համաձայնության եկել սառեցնելու այն մարդկանց ունեգումարները, որոնք առնչություն ունեն մարդավաճառության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում