Բուհերը 2018/2019 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում

Բուհերը 2018/2019 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում

ՀՀ կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2018/2019 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2017/2018 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում մի շարք բուհերում մնացել են թափուր տեղեր, որի պատճառով շատ բուհեր վերանայել են մասնագիտությունների ցանկը և 2018/2019 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում:

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական և ոչ պետական բուհերի դիմորդների համար ապահովել միևնույն պայմանները:

Նախագծի մշակել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններն ու «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Դիմորդներին լիարժեք տեղեկատվություն կտրամադրվի ՀՀ բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում