AM | RU
USD
EUR
RUB

Կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ արտադրող ընկերությունների համար ստեղծվում են հավասար մրցակցային պայմաններ

 
 

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ փոփոխությունները բխում են հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանման պետական տուրքի և ակցիզային հարկի դրույքի հաշվարկման մեթոդի առաջարկման միջոցառման կատարման և կոնյակի սպիրտի ու կոնյակ արտադրող մեծ և փոքր, ինչպես նաև ներմուծող տնտեսական սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, սահմանված կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոփոխել և ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանել իրացվող 1 լիտրի (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) հաշվարկով, ըստ տարիքային խմբերի, բարձրացնել շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը և դրանք սահմանել ըստ տարիքային խմբերի, խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմերի արտադրության իրականացման գործունեության տեսակի համար հանել մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով լրացուցիչ տուրք վճարելու պահանջը»,- ասաց նախարարը: Ըստ նրա, արդյունքում ակնկալվում է, որ կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ և կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել այլ փոքր ընկերություններ, կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող, ինչպես նաև շշալցված կոնյակ ու բրենդի իրացնող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր, կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները, 10-ից 15 տոկոսով կամ 0.5 մլն լիտրով կավելանան տեղական շուկայում իրացվող շշալցված հայկական կոնյակների ծավալները, կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, կավելանան պետբյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե որքանով են սեփական արտադրողին պաշտպանում այս որոշմամբ, իսկ նախարարը պատասխանեց, որ ոչ միայն պաշտպանում են, այլև խրախուսում սեփական արտադրանք ունենալն ու արտահանելը:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ փոփոխությամբ բարձրացնում են նաև շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը՝ սահմանելով ըստ տարիքային խմբերի: Նա ասաց, որ առանձին արտադրողների, շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են այս փոփոխությունները:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք բարձր չէ 100 հազար լիտրի շեմը։ Նախարարը պատասխանեց, որ այդ շեմն անցնող խոշորները 3-4-ն են:

Վարչապետը շարունակեց` նշելով, որ գուցե նրանց համար իջեցվի շեմը: «Մենք ասում ենք, որ հավասարաչափ պետք է լինի բեռը փոքր ու խոշոր արտադրողի համար: Լավ նախաձեռնություն է, ուղղակի պետք է մինչև վերջ հաշվարկել, որպեսզի այլ տեղ խնդիր չստեղծենք»,- նշեց կառավարության ղեկավարը:

Լրահոս
Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում. ՀՀ վարչապետ Շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan