«Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն
30/11/2017 17:26
Նմանատիպ
Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ահազանգը ստացվել է ժամը 15:18-ին:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում