Զինվորական կենսաթոշակառուների ընտանիքները բնակարան կստանան սեփականության իրավունքով

Զինվորական կենսաթոշակառուների ընտանիքները բնակարան կստանան սեփականության իրավունքով

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ հստակեցնում է Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության ընթացակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ որոշմամբ սահմանվում են ՀՀ ՊՆ ծառայողական ֆոնդի բնակարանները սեփականության իրավունքով տրամադրման դեպքում զինծառայողի (նաև՝ նախկին զինծառայողի) հետ կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի տեսակները, ինչպես նաև հստակեցվում է բնակարանները սեփականության իրավունքով տրամադրելու ժամանակ հիմք ընդունվող զինծառայողի (նաև՝ նախկին զինծառայողի) ընտանիքի կազմը:

Ընդունվեց նաև որոշում, որով նախատեսվում է առավել դյուրացնել զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության գործընթացը: «Ընդունված որոշման համաձայն հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովությունն իրականացվելու է սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով՝ անկախ տրամադրման վայրից»,- ասաց Զաքարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում