Մինսկի գագաթնաժողովը դարձավ ՀԱՊԿ զարգացման հերթական կարևոր փուլը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մինսկի գագաթնաժողովը դարձավ ՀԱՊԿ զարգացման հերթական կարևոր փուլը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մինսկի գագաթնաժողովը դարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման հերթական կարևոր փուլը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների ծրագիրը 2017 թվականին իրականացվել է 100 տոկոսով:

Բացի այդ, Տաջիկստանի տարածքում անցկացվել է չնախատեսված լայնամասշտաբ զորավարժություն՝ ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ միասին: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում անցկացված բոլոր զորավարժություններին մասնակցել է 12 հազար մարդ: «Հավաքական ուժերի հետագա պատրաստականության բարելավման նպատակով պետությունների ղեկավարներն ընդունել են այնպիսի որոշումներ, որոնք մենք կիրականացնենք 2018 թվականին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Խաչատուրովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ կազմակերպության անդամ երկրների պաշտպանական ներուժի ամրապնդման համատեքստում զարգացում է ապրել ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների համաձայնագրի իրականացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում