Մխիրթարյանը նախատեսվածից ավելի մարզումներ է անցկացնում

Մխիրթարյանը նախատեսվածից ավելի մարզումներ է անցկացնում

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախատեսվածից ավելի՝ լրացուցիչ մարզումներ է անցկացնում: Այդ մասին հաղորդում է Manchester Evening News-ը:

«28-ամյա կիսապաշտպանը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար: Մխիթարյանը հավելյալ ժամեր է անցկացնում մարզասրահում՝ Կարինգտոն մարզաբայից հեռու»,- գրել է կայքը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 4 խաղերից 3-ին չի հայտավորվել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 20 րոպե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում