Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում