Լևոն Մկրտչյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են Երևանում Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության հետ կապված հարցերը

Լևոն Մկրտչյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են Երևանում Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության հետ կապված հարցերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դեկտեմբերի 1-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, հանդիպման հիմնական առանցքում եղել են Երևանում չինական դպրոցի և Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության և հետագա ընդլայնմանը նվիրված հարցեր: Նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով Չինաստանի կառավարությանը Երևանում չինական դպրոցի կառուցմանը ցուցաբերող գործնական աջակցության համար, նշել է, որ դպրոցը կդառնա հայ-չինական բարեկամության դպրոց: Նրա խոսքով՝ ժամանակն է, որպեսզի հստակեցվեն դպրոցում դասավանդվող ուսումնական ծրագրերի, չինարեն լեզվի խորացված ուսուցման և չինական մշակույթի ներկայությանը վերաբերող հարցերը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Թիան Էրլունը կարևորել է դպրոցի շինարարությունը որակյալ և ժամանակին ավարտելու հարցը: Նա հույս է հայտնել, որ նախատեսված ժամկետում չինական դպրոցն իր դռները կբացի հայ աշակերտների առջև: Հանդիպմանը քննարկվել են նաև Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեությանը և դպրոցի շինարարությանը վերաբերող ընթացիկ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում