Հայաստանի և Արցախի նախագահներն ԱՀ ՊՆ-ում ՊԲ մարտունակության բարձրացմանը նվիրված խորհրդակցություն են անցկացրել

Հայաստանի և Արցախի նախագահներն ԱՀ ՊՆ-ում ՊԲ մարտունակության բարձրացմանը նվիրված խորհրդակցություն են անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը երկու հայկական հանրապետությունների նախագահներն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին:

Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը, ինչը հանդիսանում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւոր գրավականներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում