ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատունը սևծովյան տարածաշրջանի անվտանգության և մարտահրավերների թեմայով կլոր սեղան է անցկացրել

ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատունը սևծովյան տարածաշրջանի անվտանգության և մարտահրավերների թեմայով կլոր սեղան է անցկացրել

Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հետ համատեղ դեկտեմբերի 1-ին կազմակերպել է կլոր սեղան «Անվտանգությունը և կայունությունը սևծովյան տարածաշրջանում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունից, կլոր սեղանը նվիրված է եղել ԵՄ-ին Բուլղարիայի անդամակցության 10-ամյակին և Եվրամիությունում 2018թ. առաջին կիսամյակում Բուլղարիայի համանախագահությանը:

Միջոցառման նպատակն էր սևծովյան տարածաշրջանում անվտանգության և կայունության բարդ խնդիրների քննարկման համար հարթակի ձևավորումը: Կլոր սեղանի բացմանը ելույթ են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պոպովան, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Դեսպանները շնորհավորել են Հայաստանին Եվրոպական Միության հետ համագործակցության պատմական համաձայնագիր ստորագրելու կապակցությամբ:

Բուլղարիայից, Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից հրավիրված տարբեր փորձագետներ և գիտական շրջանակների ներկայացուցիչներ կլոր սեղանի երկու նիստերի ընթացքում իրենց կարծիքներն են հայտնել սևծովյան տարածաշրջանում անվտանգության և առկա մարտահրավերների վերաբերյալ: Միջոցառումը հնարավորություն է տվել լսել փորձագետների կարծիքները և հասկանալ հիմնական խնդիրները, որոնց հետ բախվում է սևծովյան տարածաշրջանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում