Սիրիայի հայ պատգամավորը Քերոլայն Քոքսին ներկայացրել է պատերազմից հետո երկրի իրավիճակն ու վերականգնման ընթացքը

Սիրիայի հայ պատգամավորը Քերոլայն Քոքսին ներկայացրել է պատերազմից հետո երկրի իրավիճակն ու վերականգնման ընթացքը

Անգլիայի Լորդերի պալատի ներկայացուցիչները Սիրիայի խորհրդարանում, ինչպես նաև հայ պատգամավոր Նորա Արիսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև հայկական համայնքի ներկա վիճակը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արիսյանը: «Լորդերի պալատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում էին Սիրիայի վերականգնմանն ու իրավիճակին, անվտանգության վերահաստատմանը: Անդրադարձ եղավ հայկական համայնքին»,- հայտնեց Արիսյանը:

Հայ պատգամավորը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է, որ Սիրիայի պատերազմի ընթացքում մեծ թվով եկեղեցիներ և դպրոցներ են քանդվել, սակայն ներկայում տարվում են դրանց վերականգնման աշխատանքները:

«Լորդերի պալատի պատվիրակության նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը հայտնեց, որ հայերն ապրում են սիրիական ներդաշնակ և համերաշխ ընկերության մեջ, ինչը համապատասխանում է մշակութային բազմազանությանը»,-հայտնեց Նորա Արիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում