Գերմանիայի ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ է կիրառել
02/12/2017 17:47
Նմանատիպ
Գերմանիայի ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ ցուցարարներին ցրելու նպատակով: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին մի շարք ավտոճանապարհներ, որոնք տանում էին դեպի կուսակցության համագումարի անցկացման վայր: Գրանցվել են նաև ոստիկանների վրա հարձակման դեպքեր:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն ընտրություններից հետո առաջին համագումարն է անցկացնում, որի ժամանակ ընտրվելու է կուսակցության նոր ղեկավար կազմը: Համագումարի անցկացման վայրի անվտանգությունն ապահովում են մի քանի հարյուր ոստիկաններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում