Ռուս լուսանկարիչն այրել է գյուղական մի քանի տներ իր՝ «Հայրենիք» լուսանկարչական նախագիծը ստանալու համար

Ռուս լուսանկարիչն այրել է գյուղական մի քանի տներ իր՝ «Հայրենիք» լուսանկարչական նախագիծը ստանալու համար

Ռուս լուսանկարիչ, «World Press Photo»-ի մրցանակի դափնեկիր Դանիլա Տկաչենկոն իր՝ «Հայրենիք» լուսանկարչական նախագիծը ստանալու համար այրել է ռուսական գյուղերից մեկում գտնվող դատարկ տները:

«Արվեստը պետք է հուզի մարդուն, այլ ոչ թե մխիթարի: Հայտնվում ես մի գյուղում, որտեղ ապրել են մարդիկ, տեսնում ես նրանց իրերը՝ նամակները, նկարները, թերթերի մի ամբողջ կապոց, եւ այս ամենը սկսում է քեզ գրավել: Եվ մի պահ ես որոշեցի բաժանվել այդ ամենից ծայրահեղ կերպով: Եվ իհարկե, ռուսական ոճով՝ որոշեցի եւ այրեցի»,-հայտարարել է նա:

28-ամյա լուսանկարիչն ընտրել է հենց լքված, կիսաքանդված տները, որտեղ ոչ ոք այլևս չի էլ գալիս: Նա հայտարարել է, որ հանրության կողմից սպասում էր բացասական արձագանքի, եւ շատ շուտով՝ լուսանկարները հրապարակելուց հետո իրավապաշտպաններն իսկապես դիմում-բողոք են ներկայացրել Մշակույթի նախարարություն: Երիտասարդ լուսանկարիչը նաեւ հայտարարել է Ռուսաստանը լքելու մտադրության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում