AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստան-Արևմուտք սառույցը և ՀՀ-ԵՄ համաձայնագրի հալեցնող ուժը

 
 

Նոյեմբերի 24-ին կնքվեց երկար սպասված ՀՀ - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո սա Հայաստանի կողմից գլխավոր քայլն էր Եվրոպայի հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Այս հարցի շուրջ վերջին օրերի քննարկումների ժամանակ փորձագետների և քաղաքացիների ուշադրությունը հիմնականում սևեռված էր այն հանգամանքի վրա, թե Ռուսաստանը ճնշումներ է բանեցնում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը խոչնդոտելու համար: Նույնիսկ տեսակետներ հնչեցին, թե Ռուսաստանը գործի է դրել իր քարոզչական զենքերը (նկատի ունենք ռուսական հեռուստաընկերությունների եթերից հակահայկական վերջին մեկնաբանությունները):

Սակայն մի հանգամանք գրեթե աննկատ մնաց հասարակության ուշադրությունից: Մասնավորապես չդիտարկվեց այն տարբերակը, որ այս համաձայնագրի դեպքում Ռուսաստանը ոչ թե խոչնդոտներ է ստեղծել Հայաստանի համար, այլ ընդհակառակը՝ նպաստել է համաձայնության կայացմանը: Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանը կողմ էր, ապա դա ինչով էր պայմանավորված և ինչպես կարելի է բացատրել վերջին քարոզչական ակտիվացումները:

Խնդիրն այն է, որ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից և Ռուսաստանի կողմից Ղրիմը սեփական տարածքին միացնելուց հետո ՌԴ-ն շարունակում է կրել պատժամիջոցների ծանր բեռը: Եվ վերջին շրջանում ռուսական քաղաքականության առաջնահերթություններից է դարձել համապատասխան քայլերի ձեռնարկումը, որը կհանգեցնի երկրի ապամեկուսացմանը: Ավելին՝ Ռուսաստանում երկյուղ ունեն, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները նոր և առավել խիստ պատժամիջոցներ կարող են սահմանել, ուստի միջոցներ են ձեռնարկում այդ վտանգը չեզոքացնելու ուղղությամբ: Այս գործընթացների համատեքստում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հատուկ նշանակություն է ստանում:

Այսպես՝ Ռուսաստանը անհաղթահարելի խնդիրներ չհարուցելով պայմանագրի կնքման համար, ինչը կարող էր անել, փորձում է եվրոպացի գործընկերներին գործանականում ցույց տալ, թե կառուցողական է տրամադրված: Իսկ քարոզչական տրյուկների մասով կարելի է ասել, որ դրանք ընդամենը սեփական կարևորությունն ընդգծելու գործիք են, ոչ ավելին: Չէ՞ որ դա հակառակ էֆեկտ էր ունենալու և մեծացնելու էր համաձայնագրի կարևորությունը հանրության աչքերում: Նույնը վերաբերում է նաև արևմտամետների բարձրացրած ալիքին, թե Ռուսաստանը չի թողնի, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրի պատմական համաձայնագիրը:

Նարեկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի «Իրատես». ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել «Ժամանակ». Լրագրող Հայկ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ «Հրապարակ». ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը «Փաստ». Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա 3 զոհ Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերը հանձնել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ ավտոմեքենաներ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման վերաբերյալ Արցախի խորհրդարանի հերթական նիստում տեղի է ունեցել 2019թ. պետական բյուջեի քննարկման առաջին փուլը Դատարանն Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 14-ին Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan