ԱՄՆ-ի Սենատում պահանջել են տարհանել դիվանագետների ընտանիքները ԿԺԴՀ-ի հետ վերահաս պատերազմի պատճառով

ԱՄՆ-ի Սենատում պահանջել են տարհանել դիվանագետների ընտանիքները ԿԺԴՀ-ի հետ վերահաս պատերազմի պատճառով

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը գտնում Է, որ մոտալուտ զինված հակամարտության անխուսափելիության պատճառով անհրաժեշտ Է Հարավային Կորեաից տարհանել ԱՄՆ-ի ներկայացուցչությունների աշխատակիցների կանանց եւ երեխաներին:

«Պետք Է խելագար լինել Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվող սադրանքների պայմաններում աշխատակիցների կանանց եւ երեխաներին ուղարկելու համար»,- քաղաքական գործչի խոսքից մեջբերում Է անում The Telegraph-ը: Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը նույնպես հայտարարել Է, որ Փենյանի դեմ պատերազմին նախապատրաստվելու համար ԱՄՆ-ին այնքան Էլ շատ ժամանակ չի մնացել:

Բրիտանական The Telegraph-ը հայտնել Է, որ Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային արձակումից հետո ԱՄՆ-ն քննարկում Է իր արեւմտյան ափի հակահրթիռային պաշտպանության համակարգի ուժեղացման հարցը: Այդ խնդիրն արդեն առաջադրված Է Միացյալ Նահանգների Հակահրթիռային պաշտպանության գործակալությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում