Հայաստանի տարածքում փակ ավտոճանապարհներ չկան, սակայն պետք է երթևեկել ձմեռային անվադողերով

Հայաստանի տարածքում փակ ավտոճանապարհներ չկան, սակայն պետք է երթևեկել ձմեռային անվադողերով

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 4-ին ժամը 11:10-ի դրությամբ փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեկտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա է մառախուղ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում