ՀԾԿՀ նիստի քննարկման օրակարգում է ՀԷՑ-ին 5 միլիոն դրամով տուգանելու հարցը

ՀԾԿՀ նիստի քննարկման օրակարգում է ՀԷՑ-ին 5 միլիոն դրամով տուգանելու հարցը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի նիստին քննարկման կդնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 5 միլիոն դրամով տուգանելու հարցը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԾԿՀ կայքից, ՀԷՑ-ը խախտել է որոշ սպառողների իրավունքները:

2017 թվականի ապրիլ և մայիս ամիսներին ՀԷՑ-ի կողմից դիմող անձանց ներկայացված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրերը չեն համապատասխանում տվյալ պահին ՀԾԿՀ սահմանած միացման պայմանագրի օրինակելի ձևին:

2017 թվականի հոկտեմբերի 16-ից ընկերության նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ՝ վերը նշված փաստի ուսումնասիրության նպատակով, որի շրջանակում ՀԷՑ-ը որևէ պարզաբանում չի ներկայացրել:

ՀԾԿՀ կողմից որոշման նախագիծը հաստատելուց հետո ընկերությունը պարտավորվում է վճարել 5 միլիոն դրամ որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում: Ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում