Որդուս սպանությունից հետո ես միշտ տեղեկացված եմ, թե այնտեղ ինչ է կատարվում

Որդուս սպանությունից հետո ես միշտ տեղեկացված եմ, թե այնտեղ ինչ է կատարվում

Դեկտեմբերի 2-ին համացանցում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մասին կարդացի մի հոդված, որն անկեղծ ասած ինձ զարմացրեց: Քանի որ, որդուս՝ Հայկազի սպանությունից հետո ես միշտ տեղեկացված եմ, թե այնտեղ ինչ է կատարվում: Համաձայն եմ, որ մինչև սպանությունը այնտեղ տիրել է վատ բարքեր, անառողջ մթնոլորտ, արտոնյալ կուրսանտներ, անուշադրություն, անվերահսկողություն, ինչի հետևանքով էլ որդուս սպանեցին:

Անկեղծ ասած ես համաձայն չեմ հոդվածագրի այն մտքի հետ, թե այդ մթնոլորտը մինչև հիմա շարունակվում է: Այսօր էլ, մինչև այդ հոդվածի կարդալը, ես զրուցել եմ 1-ին կուրսից դուրս եկած կուրսանտներից մեկի հետ, ով ինձ ասաց, որ ճիշտա, ինքը իրա կամքովա դուրս եկել ռազմական ինստիտուտից, սակայն ինստիտուտի մասին ոչ մի վատ բան չասաց, ընդհակառակը խստության և պահանջկոտության մասին մի քանի բան ասաց: Որ ինստիուտում հիմա կարգուկանոն կա, այլ ոչ թե փողոցային կամ գողական բարքեր շատերից էմ լսում: Ես հաճախ եմ շփվում Հայկազիս ընկերների հետ, ովքեր արդեն 4-րդ կուրս են և իրենք են պատմում, որ շատ բան է փոխվել: Ասում են, որ ինստիտուտում ամեն ինչ ուրիշ է, մթնոլորտը շատ լավ է, կարգապահությունն է բարձրացել, ուսման որակը, կենցաղային պայմանները, դասախոսների որակյալ ուսուցումը, հրամանատարների ուշադրությունն է մեծացել, կուրսանտների նկատմամբ հավասար մոտեցում ա ցուցաբերվում, արտոնյալներ չկան, պարապմունքները լիարժեք ու բարձր մակարդակով ա անցկացվում ու էլի էտենց բաներ, բոլորը չեմ հիշում: Անգամ 1-ին, 2-րդ կուրսերի կուրսանտները, ովքեր մեր հարևան գյուղերից են, պատմում են, որ շատ խիստ ա, ով չի կարողանում կարգապահ լինի ու ենթարկվի օրենքներին, ինքնակամ դիմում ա գրում ու դուրսա գալիս: Կուրսանտների ծնողները, որոնց հետ մենք շփվում ենք, իրենք էլ են ասում, որ լուրջ կարգապահություն կա, ու ամեն ինչի նկատմամբ շատ ուշադիր են: Շատ կուզենայի, որ Հայկազս հիմա սովորեր ռազմական ինստիտուտում, ծառայեր էս մթնոլորտում: Ես պատահական ոչինչ չեմ ասում, որ ինստիտուտում հիմա շատ լավա, ինչի պիտի վատը խոսվի: Ես չեմ կարծում, որ ով ինստիտուտից դուրսա գալիս, ուրեմն մեղավորը ինստիտուտն ա: Բանից անտեղյակ մարդը միայն կարա ըտենց մտածի: Ճիշտ չի, որ հիմիկվա դրվածքը կապում են 2014-15 թվերի հետ ու Ռազմական ինստիտուտը նորից շահարկման թեմա են դարձնում: Անձամբ ես ու իմ ընտանիքը ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին շատ ենք հարգում, ինքը որպես պետ շատ խիստա, բայց դաժան չի:

Էս հոդվածը գրողը լավ կանի գնա ինստիտուտը իրա աչքով տենա, կամ գոնե կուր-սանտների հետ խոսա ու նոր գրի, այլ ոչ թե անհիմն հերյուրանքներով փորձի սեպ խրել հանրության ու ինստիտուտի միջև, կամ էլ ինչ-որ անորակի կամ անարժանի հերյուրանքի վրա հիմնվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում