Երևան-Սևան մայրուղու 27-րդ կիլոմետրի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է

Երևան-Սևան մայրուղու 27-րդ կիլոմետրի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է

Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հատվածում (Չայնիի ոլորաններ), թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վարորդներին խնդրում է լինել ուշադիր, իսկ հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ նշված հատվածով երթևեկելուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում