AM | RU
USD
EUR
RUB

Ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մինսկում Ադրբեջանը գոլ ընդունեց սեփական դարպասում

 

Վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում: Հատուկ հետաքրքրության է արժանի այն հանգամանքը, որ պարբերական դարձած սահմանային լարվածությունն իր տեղը զիջել է դիվանագիտական հարթության վրա ընթացող պայքարին:

Հայկական և ադրբեջանական կողմերի դիրքային սուր պայքարն ի հայտ եկավ հաատկապես Արևելյան գործընկերության գագաթնաժողովի անցկացման համատեքստում, երբ դիրքորոշումների տարբերության պատճառով նույնիսկ կասկածի տակ էր դրվում գագաթնաժողովի հռչակագրի ընդունումը:

Ադրբեջանը հույս ուներ, որ հաշվի առնելով Կատալոնիայի անկախական ձգտումները՝ ԵՄ-ն առավելություն կտա տարածքային ամբողջականության սկզբունքին, սակայն ազերիների ջանքերն ի դերև ելան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ԵՄ դիրքորոշումը հստակ արտահատվեց Հայաստանի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որում անդրադարձ կա հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

ԵՄ-ն անառարկելիորեն ընդունում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար միջնորդական մանդատը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությանը: Նման խոշոր ձախողումը փոխհատուցելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ եղավ նոր ձեռնարկումների՝ այս անգամ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, որի 25-ամյակի առիթով մշակված հռչակագրում հակամարտության լուծման միջազգային 3 հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում:

Բաքվի մյուս խոշոր քայլը դարձավ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան «առանցքի» օգտագործումը: Հատկանշական է, որ Բաքվում Պակիստանի ԱԳՆ ղեկավար Հավաջա Մուհամմեդ Ասիֆն Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Պակիստանը, Ադրբեջանը և Թուրքիան կարող են համատեղ աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Ասիֆը աջակցություն է խոստացել Բաքվի ղարաբաղյան քաղաքականությանը:

Ադրբեջանի այս ջանքերը ներառվում են հակամարտության կարգավորման պրոցեսը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից դուրս տեղափոխելու Բաքվի դասական քաղաքականության շրջանակում, որը քարոզչական ֆոն ստեղծելուց այն կողմ չի անցել:

Բաքվի սադրանքներին ի պատասխան շատ ուշացնել չտվեց Երևանի ձիով քայլը: Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակներում ընդունվել են քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Փաստորեն, ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մինսկում Ադրբեջանը գոլ ընդունեց սեփական դարպասում: ԼՂ հակամարտության կարգավորման 3 սկզբունքների շրջանակում ինքնորոշման իրավունքի առավել հաճախ հիշատակումը տարբեր միջազգային փաստաթղթերում մի օր հանգեցնելու է այդ իրավունքի իրացմանը Արցախում և դրա համար լեգիտիմ հիմքերի ստեղծմանը:


Նարեկ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Լրահոս
Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) Արցախում խորհրդակցություն է անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի առաջնագծում տիրող իրավիճակը Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն «Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել» «Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը «Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա «Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել «Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները «Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին «Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 23 Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan