ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 81 պատգամավոր:

ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 20 հարց, իսկ դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 41 հարց:

ՀՀ ԱԺ խորհուրդը որոշել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը սահմանել 3 ժամ, իսկ հարցուպատասխանը չսահմանափակել: «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 2 ժամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում