Շարմազանովը ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ին այլընտրանք չի տեսնում

Շարմազանովը ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ին այլընտրանք չի տեսնում

Օրերս Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը ցույց տվեց, որ Հայաստանը պետք է խորացնի իր մասնակցությունը կազմակերպությունում: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի:

«Անչափ կարեւոր էր ՀԱՊԿ ընդունած հայտարարության Արցախի խնդրի կարգավորման հատվածը, ուր հստակ աջակցություն էր հայտնվում Մինսկի խմբի համանախագահության ջանքերին եւ կոչ արվում իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը: Սա պաշտոնական Երեւանի, մասնավորապես Նախագահ Սարգսյանի դիվանագիտական հաջողությունն է»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ անվտանգության հարցերը մնում են առանցքային մեզ համար, եւ Արցախում զորավարժությունները ցույց տվեցին, որ դիվանագիտական հաջողություններն ամրապնդվում են մարտունակ բանակով, անկոտրում ոգով: Նրա խոսքով՝ այս ամենը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում անվտանգության ամրապնդումն ու առաջընթացն այլընտրանք չեն կարող ունենալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում