«Ժողովուրդ». Սամվել Ֆարմանյանը նոր ակումբ է ստեղծում

«Ժողովուրդ». Սամվել Ֆարմանյանը նոր ակումբ է ստեղծում

ԱԺ պատգամավորներից ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը նախաձեռնել է ստեղծել ոչ ֆորմալ ակումբ, որտեղ քննարկվելու են ժողովրդագրական միտումները. երեկ այդ մասին նա խոսել է ԱԺ հայտարարությունների ժամին՝ հրավիրելով քաղաքական ուժերին ու փորձագետներին մասնակցել այդ ակումբի աշխատանքներին։

«Ժողովուրդ»-ը գրել է. «Ամենայն հավանականությամբ, Ֆարմանյանը որոշել է ետ չմնալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արմեն Աշոտյանից։ Բանն այն է, որ նոր խորհրդարանի կազմավորումից հետո՝ հունիսին, Աշոտյանն իր ղեկավարած հանձնաժողովին կից «Անալիտիկ» անվանումով խորհուրդ էր ստեղծել՝ հրավիրելով նախկին ու ներկա դիվանագետների, փորձագետների։ Իսկ նպատակը պետք է լիներ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարբերաբար քննարկումների շարք ծավալելը։

Աշոտյանի նախաձեռնած ակումբին մասնակցելուն արձագանքել էին նաև լուրջ գործիչներ, և հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագրի կարժանանա ֆարմանյանի նախաձեռնությունը»։

Ինչպես նշում է թերթը Ֆարմանյանը կզբաղվի այդ գործառույթով, որը կոչված է իրականացնել ՀՀԿ-ական սոցապնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում