«Հայկական ժամանակ». ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալն ազատվել է պաշտոնից

«Հայկական ժամանակ». ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալն ազատվել է պաշտոնից

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանը, որը ամիսներ առաջ դանակահարվել էր, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են թերթի տեղեկությունը՝ հավելելով, որ Մկրտչյանն իր նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի հիման վրա, ազատվել է ծառայությունից։ Նաև ասել են, որ նրա փոխարեն այս պաշտոնում նշանակվել է ոստիկանության մայոր Արթուր Օսիպյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում