ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին 92 կողմ ձայնով միաձայն ընդունել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախoրեին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել էր օրենքի նախագծի լրամշակված և վերջնական տարբերակը՝ օրենքի ընդունումը հատկապես կարևորելով երիտասարդ ճարտարապետների գործունեության համար, նշելով նաև, որ այն ճարտարապետ մասնագետների գնահատված լինելու համար հիմնարար քայլ է:

Նախագծի վերաբերյալ ԱԺ-ում դրական գնահատականներ են հնչել վերջինիս լրամշակման ընթացքում կարևոր մասնակցություն ունեցած հարցի հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Խոսրով Հարությունյանի և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի ելույթներում, ովքեր հույս են հայտնել, որ խնդրո առարկա նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո էականորեն կբարելավվեն այն խնդիրները, որոնք կան այսօր ոլորտում:

Հիշեցնենք, որ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը մշակել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն՝ Հայաստանի ճարտարապետների միության հետ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում