Պաշտպանության նախարարությունը խրախուսել է «Հայ ասպետ» համաբանակային հեռուստախաղի հաղթողներին

Պաշտպանության նախարարությունը խրախուսել է «Հայ ասպետ» համաբանակային հեռուստախաղի հաղթողներին

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Հայ ասպետ» համաբանակային հեռուստախաղի հաղթող երեք թիմերի անձնակազմի խրախուսման միջոցառումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

«Հայ ասպետ» մրցախաղերին բարձր պատրաստվածության, ինչպես նաև զինված ուժերում կրթամշակութային ակումբների աշխատանքում և զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժեքավոր նվերներով, պատվոգրերով խրախուսվել են զորամասերի հրամանատարների տեղակալները, թիմերի անձնակազմը և «Հայ ասպետ» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, շնորհավորելով մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ այս հաղթանակը հետագա հաջողությունների սկիզբը կլինի:

Արդեն չորս տարի է` «Հայ ասպետ»-ը մուտք է գործել բանակ: Զորամասերում «Հայ ասպետ» ակումբների գործունեությունը նպաստում է կրթամշակութային աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, նպաստում զինծառայողների շրջանում հայրենագիտական և իրավական գիտելիքների տարածմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում