Հայաստանն աջակցում է հալածված քրիստոնյաներին. Վատիկանում ՀՀ դեսպանությունը միացել է #StandTogether արշավին

Հայաստանն աջակցում է հալածված քրիստոնյաներին. Վատիկանում ՀՀ դեսպանությունը միացել է #StandTogether արշավին

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը միացել է հարածված քրիստոնյաների աջակցության #StandTogether արշավին: Այս մասին հայտնում է allstandtogether.com կայքը՝ հավելելով. «Այսպիսով, սա վկայում է կրոնական ազատության պաշտպանության գործին այս երկրի հաստատուն հանձնառության մասին»:

Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ Հայաստանի դեսպանությունը երկար ժամանակ աջակցություն է ցուցաբերել այն նախաձեռնություններին, որոնք բարձրաձայնում են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների տառապանքների մասին, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերում տվյալ համայնքների համար նախատեսված կոնկրետ քայլերին:

Արշավի հիմնադիրներից Ռոբերտո Ֆոնտոլոնի խոսքով՝ #StandTogether-ն ուղղված է ներկայացնելու հազարավոր մարդկանց կրոնական ազատությունը սահմանափակելու դեպքերը: «Նպատակն է՝ կիսվել նրանց վկայություններով, ովքեր զրկանքներ են կրել հանուն հավատքի պաշտպանության: #StandTogether-ի միջոցով մենք առաջարկում ենք հույսի, հաշտության և քաջության պատմություններ»,- ասել է Ֆոնտոլոնը:

Palazzo Colonna-ում տեղի ունեցած երեկոյին մասնակցել են նաև Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սուրբ Աթոռի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վատիկանում հավատարմագրված դիվանագետներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում