Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին

Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին: «Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ նախագահի պաշտոնի համար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանն առաջ է ընթանալու, և այդ հարցում նրան ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի:

«Եդինայա Ռուսիա» կուսակցությունը սատարելու է նրա թեկնածությունը:

Պուտինն առաջին անգամ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2000 թվականին, իսկ 2004-ին վերընտրվել այդ պաշտոնում։ 2008-2012թթ. եղել էր ՌԴ վարչապետ, իսկ 2012–ին նորից ընտրվել նախագահ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում