Վիեննայում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Վիեննայում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվաարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին թվիթերյան իր միկրոբոլոգի միջոցով տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Աշխատանքային այցով դեկտեմբերի 6-ին Վիեննա ժամանած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում