«Ժողովուրդ». Աղքատներին թանկացումը չի վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. ՀՀԿ-ական պատգամավոր

«Ժողովուրդ».  Աղքատներին թանկացումը չի վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. ՀՀԿ-ական պատգամավոր

«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից։ Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից։ Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան։ Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,- «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն է։

«Այլ կերպ ասած՝ ըստ Հակոբյանի՝ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն և առևտուր չեն անում, ինչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե էժան»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում