Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը

Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը

Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Այսօր 1988թ. ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցն է: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգել այդ ողբերգության զոհերի հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահը:

Պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, ինչից հետո անցան օրակարգային հարցերի քննարկմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում