Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ. Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ. Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ի պատասխան առանձին հարցումների, հայտնում ենք, որ 1988թ. դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +16, Իջևանում +19, Կապանում +21, աստիճանի։ Բայց դա կապ չունի երկրաշարժի հետ, պարզապես համընկել է։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ ձմռանը, երբ եղանակը տաքանում է, մարդկանց մեջ առաջանում է մտավախություն, որ երկրաշարժ կլինի։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դեկտեմբերին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +15․․․+16 աստիճանի, սակայն երկրաշարժ չի եղել»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում