Վիեննայում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական հավաքը. ՈՒՂԻՂ

Վիեննայում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական հավաքը. ՈՒՂԻՂ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին դիմավորում է կառույցի գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Ավստրիայի մայրաքաղաքում են ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ԱԳ նախարարներն ու բարձրաստիճան դիվանագետները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում