AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում մեծահարուստ ընտանիքների կանայք եւս ենթարկվում են բռնության

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը կողմ է քվեարկելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին, սակայն չի ցանկանում, որ երբեւէ որեւէ ընտանիքում կիրառվի: Պատգամավորն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ՝ այս օրենքը արդեն ծայրահեղության հասած մարդկանց, ծայրահեղ իրավիճակում գտնվողների համար է, եւ հույս ունեմ, որ Հայաստանում այդ թիվը չի ավելանա, որովհետև Հայաստանին նման երեւույթները հարիր չեն», - ասաց պատգամավորը: Լուիզա Սարգսյանի խոսքով՝ տվյալ օրենքը չի պատրաստվում մտնել ընտանիք, պարզապես ներկա գործիքակազմը բավարար չէ ընտանեկան բռնությունների դեմ պայքար տանելու համար: «Հայաստանում այսօր մի շարք դժբախտ դեպքեր ունենք, եւ գուցե եթե ոստիկանությունը, քրեական օրենսգիրքը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միաձայն խոսեին այն մասին, որ նրանց բոլոր գործիքակազմերը բավարարում են այս խնդիրները լուծելու համար, միգուցե նման օրենքի անհրաժեշտություն չառաջանար»,-ընդգծեց նա:

Նա շեշտեց, որ համակարծիք չէ այն պնդումներին, թե բռնությունները պայմանավորված են լոկ մարդկանց սոցիալական կարգավիճակով: Պատգամավորի խոսքով՝ անգամ մեծահարուստ ընտանիքներում կանայք ենթարկվում են բռնության:

«Եղել են դեպքեր, որ նրանք բարձրաձայնել են այդ մասին ու ասել, որ այն աստիճան են ծեծվում, որ արդեն վեցերորդ անգամ տանում են պլաստիկ վիրահատություն»,- Լուիզա Սարգսյանը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին, իսկ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի դեկտեմբերի 12-ին խորհրդարանում անցկացվելիք արտահերթ նիստի ընթացքում:

Լրահոս
Բրիտանացիները պատրաստվում են «ավստրալական գրիպի» համաճարակին Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում Հայաստանում Եվրոպական միության ծրագրերի իրականացման կիզակետը հաջորդիվ Շիրակն է 13 տարի հետախուզվող 63-ամյա կինը հայտնաբերվել է և տեղափոխվել է Հայաստան Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Անկարան գնում է հակառակ ուղիով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն ու ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպան այցելել են ռազմական համալսարան Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների՝ Հայաստան այցելությունների վերաբերյալ Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Թուրքիայի նախկին վարչապետի որդին ինքնասպանություն է գործել Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին եւ նրա հետ Արցախ ժամանած օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի Ադրբեջանը Արցախի հետ առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո Հայաստանում քննարկման են դրել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը. Կարեն Կարապետյան «Ժամանակ». ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում «Փաստ». Հայաստանում սենսացիոն ձերբակալություններ են սկսվել «Հրապարակ». «Ժառանգություն»-ը փող չունի «Փաստ». Թռչնամսի ներկրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը պնդում է՝ ՍԱՊԾ-ն վարկաբեկում է իրենց «Ժամանակ». Հունվարից ուսուցիչների աշխատավարձը կկրճատվի «Հրապարակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Կարեն Կարպետյանն անգլերենի արագացված դասընթացներ է անցնում «Ժողովուրդ»․ 2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan