Լիտվան ԼՂ խնդրի նման ձգձգված հակամարտությունների առկայությունը վտանգավոր է համարում ԵԱՀԿ տարածաշրջանի համար

Լիտվան ԼՂ խնդրի նման ձգձգված հակամարտությունների առկայությունը վտանգավոր է համարում ԵԱՀԿ տարածաշրջանի համար

ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը վնասակար է տարածաշրջանի անվտանգության համար: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:

«Ձգձգված հակամարտություններում առաջընթացի բացակայությունը Վրաստանում, Մոլդովայում և Լեռնային Ղարաբաղում շարունակում է վտանգել ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությունը»,- նշել է նա:

Լինկյավիչուսը ողջունել է 2018 թվականին Իտալիայի նախագահությունը՝ ցանկանալով հաջողություններ գալիք տարվա մարտահրավերների հաղթահարման հարցում:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում