Գյումրիում վթարայնություն ունեցող շինությունների հարցը դեռ անլուծելի է

Գյումրիում վթարայնություն ունեցող շինությունների հարցը դեռ անլուծելի է

Աղետից 29 տարի անց վթարայնության աստիճան ունեցող շինությունների հարցը օրակարգային է: Շիրակի մարզում և Գյումրիում առկա երրորդ և չորրորդ աստիճանի վթարայնության կառույցների հարցը դեռ գերխնդիր է:

Մարզի տարածքում կա երրորդ աստիճանի վթարայնություն ունեցող 118 կառույց, դրանցից միայն 88 բնակելի Գյումրիում՝ 1920 բնակարանով: 1988 թվականի երկրաշարժից հետո վթարայինների խնդիրը այդպես էլ անլուծելի է մնացել: Այս պահի դրությամբ դրանց մասով ծրագիր չկա:

«Սա մեծ խնդիր է եւ բավական լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջող: Մարզպետարանը պարբերաբար այդ շենք-շինությունների հարցն ընդգրկում է միջնաժամկետ ծախսային ծրագրերում, սակայն գումարների սղության պատճառով ՀՀ պետական բյուջեով գումար նախատեսված չէ»,-տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Խոսելով այս վթարայինների վերականգնման կամ քանդման մասին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ դրանցից յուրաքանչյուրի համար պետք է հարմար տարբերակ ընտրել: «Շենք կա, որ ավելի հարմար է ամրացնել ու վերականգնել, կան նաև այնպիսիները, որոնք ավելի նպատակահարմար են քանդել և տարածքում նոր շենք կառուցել: Դրա համար միանշանակ ասել, թե որ տարբերակն է լավ՝ սխալ է»,-ավելացրեց Ալբերտ Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում