AM | RU
USD
EUR
RUB

Նալբանդյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը բացասական նախադեպ է որակել

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը հայտարարել է` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը շատ բացասական նախադեպ է ստեղծում:

Նալբանդյանը նշել է, որ ԵԱՀԿ բուն էությունը խնդիրները երկխոսության ու համագործակցության միջոցով հանգուցալուծելն է, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը ի վնաս մյուսների և ողջ կազմակերպության պարտադրելը:

«Նախարարական խորհուրդները հնարավորություն են ընձեռում խոսել ձեռքբերումների և ապագայի տեսլականի մասին: Այնուամենայնիվ, հավասարապես կարևոր է բաց չթողնել այս հնարավորությունը` անկեղծ կերպով քննարկման առարկա դարձնելու համար կազմակերպության բացթողումները:

Ադրբեջանի՝ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման կոնսենսուսին միանալուց հրաժարվելը վնաս հասցրեց ոչ միայն ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության միասնականությանը, այլև կազմակերպության շրջանակներում ընդգրկուն համագործակցություն ծավալելու կարողությանը»,-ասել է ՀՀ արտգործնախարարը:

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո Ադրբեջանը թիրախավորեց և փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում: Նալբանդյանն առանձնահատուկ ցավալի է համարել այն, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից` բացառությամբ Ադրբեջանի:

«Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և՛ գերմանական, և՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանը վճռական է շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում, և «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում այդ առումով:

 

Լրահոս
Ֆորումը քննարկել է համայնքների աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Սերժ Սարգսյանն իր ուղերձում շեշտեց՝ պատերազմում հաղթել ենք ջախջախելով և պատրաստ ենք նույնն անել. Միհրան Հակոբյան Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահի ուղերձը պետական մտածողությամբ առաջնորդի դասական խոսք է համարում Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Լևոն Ալթունյանը և Սերգեյ Կրաևոյը քննարկել են ՀՀ և ՌԴ առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները Կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալն անհամեմատ հեշտացվել է Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից. Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը Պոլիկլինիկաները և ամբուլատորիաները երեք տարում իրականացրել են 1 մլն 382 հազար սկրինինգային հետազոտություն Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Վահան Մարտիրոսյանն այցելեց Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի շինտեղամասեր Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի և Լիբանանի նախագահները բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն Հարկային օրենսգրքի խախտման համար սահմանված պատասխանատվության չափն էապես նվազեցվել է Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են ճանապարհային հարկից Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում սպասվում են փոփոխություններ Հարկային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ շահութահարկի գծով. պարզաբանում է ՊԵԿ փոխնախագահը Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ՔԿՀ-ների առողջապահական համակարգը 2018-ին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից Հայաստանում և Արցախում անցած տարի ամսական 17 երկրաշարժ է գրանցվել էլեկտրոնային աճուրդների համակարգ կներդրվի Օրակարգում է Հայաստանի համայնքների դիմակայունության և աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Բնակարանների միջին գինը նախորդ տարի նվազել է ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ վճիռների ավելացումը խոսում է երկրի իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին «Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կընձեռքի մեկնել Երուսաղեմ և Բեթղեհեմ էժան ավիատոմսերով ԵՄ-ից 17 միլիոն եվրոյի չափով աջակցություն 5 ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է Արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ Մայր Աթոռում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. քննարկվելու է Պոլսո Հայոց պատրիարքության խնդիրը Հայաստանի ԱԳՆ. Ադեկվատ միջազգային արձագանքի բացակայության պարագայում Ադրբեջանը նոր սպառնալիքով է հանդես եկել Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում Սեր, պատերազմ, ազատություն. ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին Առաջին անգամ ԱԱՀ-ի վերադարձ է սահմանված ոչ միայն արտահանողների, այլև ցանկացած տնտեսավարողի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով Մարզահամերգային համալիրը դեռևս գնորդ չունի ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվի ՀՀ սահմանադրությունը չի սահմանափակում մեզ իրականացնել ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է եղել. մանրամասներ դեպքի վայրից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan