Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բացվել է հայ նկարիչ Վարդան Գաբրիելյանի ցուցահանդեսը

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բացվել է հայ նկարիչ Վարդան Գաբրիելյանի ցուցահանդեսը

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ նկարիչ Վարդան Գաբրիելյանի «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպվել էր Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը ներկաներին ողջունեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ԵԽ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ԵԽ քարտուղարության և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Նկարների ցուցադրությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 14-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում