AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում մեկ տարվա ընթացքում գրանցվել է մոտ 200 երկրաշարժ

 
 

2017 թվականին հունվարի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվել է 193 երկրաշարժ։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։

Երկրաշարժերից 26-ը եղել են 3 և ավելի բալ ուժգնությամբ։ Ավելի ուժեղ եղել է փետրվարի 28-ին՝ Կապան քաղաքից ոչ շատ հեռու՝ 5 բալ։

Պետրոսյանի խոսքով՝ Արցախի տարածքում գրանցվել է 16 երկրաշարժ, որոնցից 2-ը եղել են 3 բալ ուժգնությամբ։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բնակիչները զգացել են երկրաշարժերից 21-ը, որոնցից 10-ն եղել են Հայաստանի տարածքում։

Մեր տարածքում վերջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 15-ին՝ Ամասիայից ոչ հեռու և եղել է 4 բալ ուժգնությամբ։ Զգացվել է Գյումրի քաղաքում, Ամասիայում և հարակից գյուղերում։

Գնահատելով այժմյան սեյսմիկ իրավիճակը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդականը նշեց, որ սեյսմիկ պաշտպանության ազգային բազմապարամետրային դիտացանցն այսօր ունի 153 դիտակայան։

«Դիտակայանների տվյալները շուրջօրյա գրանցվում են, հավաքվում Տվյալների մշակման, վերլուծության և մեկնաբանման միասնական կենտրոնում։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքից դեպի արևելք և հարավ-արևելք ընկած տարածքներում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է։ Դրա վկայություններից մեկն այն է, որ դեկտեմբերի 6-ին և 7-ին Իրանի Հանրապետության տարածքի հյուսիսում, արևմուտքում, ինչպես նաև ռուս-ադրբեջանական սահմանային գոտում՝ Դերբենտ քաղաքից ոչ հեռու գրանցվել են երկրաշարժեր։ Այդ տարածքներում սեյսմիկ ակտիվությունը շարունակվելու է»,- ընդգծեց Հրաչյա Պետրոսյանը։

Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո անցած տարիների ամենամեծ ձեռքբերումը ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդականը համարում է աղետների դեմ պաշտպանության համակարգի՝ սեյսմիկ պաշտպանության ծառայության և Արտակարգ իրավիճակների վարչության ստեղծումը։

2003 թվականին ստեղծվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի կազմում այսօր գործում են փրկարար, սեյսմիկ պաշտպանության և այլ ծառայություններ։ Գերատեսչությունն արդեն շատ կայացած է և զարգացող։

Լրահոս
Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը Աղասի Դարբինյանն ընտրվել է Վարչական դատարանի նախագահ Հայտնաբերվել է հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ նոր տեսանյութը Մանվել Գրիգորյանի՝ Արցախի տան խուզարկությունից (Տեսանյութ) Պարզվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները Սերժ Սարգսյանի եղբայրը բերման է ենթարկվել ոստիկանություն Վրաստանում ադրբեջանցուն սպառնում է 2-6 տարվա ազատազրկում Հայաստանի դեմ գրառման համար Նախարարությունը հորդորում է բացառել կրեմային հրուշակեղենի և լցնովի փափուկ պաղպաղակի օգտագործումը Վերապատրաստված ուսուցիչները պահանջում են տարրական դասարաններում «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերի տրամադրում Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացրել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական կտա «Շատ հավանական է, որ արդեն որոշված է այդ խնդիրը, ուղղակի դեռ հարց է՝ ո՞վ է փոխարինելու Տարոն Մարգարյանին» Դանակահարություն Տիգրան Մեծ պողոտայում (Տեսանյութ, լուսանկարներ) Ավստրալիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձև է դրվել քննարկման Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի Վաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից գործողություններ են իրականացվում «Էլիպս» ընկերությունում Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել Բողոքի ակցիա՝ Սեւան-Երեւան ավտոմայրուղում Լիոնել Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում Անձնագրային համակարգում ոստիկանություն կարևոր փոփոխություններ է խոստանում Մանվել Գրիգորյանի ծննդավայր արշալույսցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին․ ԵԿՄ ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի. ԵԿՄ փոխնախագահ Կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խուլիգանության մեջ ԱԻՆ-ը հորդորում է ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով Հայաստանում հունիսի վերջին օրերին թեժ է լինելու. սպասվում է +40 աստիճան Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանին չեն գոհացրել խորհրդարանական ընտրության արդյունքները Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում պետական իրավասու մարմինների լռությունը լրագրողներին ուղղված սպառնալիքների դեպքերին Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, կկազմակերպվի նոր համագումար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan