Հայաստանում կոշիկի արտադրության ոլորտում կստեղծվի մինչև 450 նոր աշխատատեղ

Հայաստանում կոշիկի արտադրության ոլորտում կստեղծվի մինչև 450 նոր աշխատատեղ

Կառավարությունը թույլատրեց ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի համապատասխան հասցեում գտնվող շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր՝ ստեղծելով կոշիկի և հագուստի արտադրություն:

Այդ նպատակով «Դամալա Գրուպ»-ը կիրականացվի շուրջ 5 միլիոն դոլարի ներդրում՝ ստեղծելով 350-450 աշխատատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում